Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի երկու տարի առաջ որոշ լրատվամիջոցներ «կպած» լուրեր էին տարածում, որ իրենց «հավաստի աղբյուրների» համաձայն ՊԵԿ նախագահ է դառնալու ԴՀԱԿ պետ Միհրան Պողոսյանը: Անցան ամիսներ... Արդեն մեկ տարի առաջ, նույն այդ «հավաստի աղբյուրները» սկսեցին պնդել, որ, Գորիկ Հակոբյանի թոշակի անցնելուց հետո, Միհրան Պողոսյանին նշանակելու են ԱԱԾ տնօրեն: Գեորգի Կուտոյանի նշանակումից հետո «հավաստի աղբյուրները» նոր պաշտոն են փնտրում պարոն Պողոսյանի համար: Այս անգամ դա ոստիկանապետի պաշտոնն է:
Տեսնես ո՞վ է տարածում այս պրիմիտիվ և մանկամիտ լուրերը: Ո՞վ է այդքան շատ ուզում տեսնել պարոն Միհրան Պողոսյանին որևէ ուժային կառույցի ղեկավարի պաշտոնում: