Քաղաքական Հասարակություն Ֆեյսբուք 

Վերջիվերջո պետք է հիշել և պահանջել, այլ ոչ թե տեղեկացնել և խնդրել. Անի Հովհաննիսյան

 

Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

Կարծում եմ` սա վերջին տարին կլինի, որ մենք մեր ներքին և արտաքին խնդիրները բարձրաձայնենք այդ խնդիրների հետ մի գրամ կապ չունեցող միջազգային մրցույթներում:

 

Վերջիվերջո պետք է հիշել և պահանջել, այլ ոչ թե տեղեկացնել և խնդրել: Ցեղասպանության մասին, մանավանդ այս տարի, տեղեկացնելու պակաս չունեցանք, ուստի ավելի ճիշտ կլինի այսուհետ աշխարհի բոլոր տեսակի մրցույթներին և միջոցառումներին մասնակցել համապատասխան չափանիշներին համապատասխան՝ մի կողմ թողնելով ողբն:

 

Ողբի հարյուրամյակը պետք է փակված համարել և պահանջելու ու հաղթանակի հարյուրամյակի բացումն անել:

 

 

 

 

 

 

Նույն շարքից