Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կարծում եմ` սա վերջին տարին կլինի, որ մենք մեր ներքին և արտաքին խնդիրները բարձրաձայնենք այդ խնդիրների հետ մի գրամ կապ չունեցող միջազգային մրցույթներում:
Վերջիվերջո պետք է հիշել և պահանջել, այլ ոչ թե տեղեկացնել և խնդրել: Ցեղասպանության մասին, մանավանդ այս տարի, տեղեկացնելու պակաս չունեցանք, ուստի ավելի ճիշտ կլինի այսուհետ աշխարհի բոլոր տեսակի մրցույթներին և միջոցառումներին մասնակցել համապատասխան չափանիշներին համապատասխան՝ մի կողմ թողնելով ողբն:
Ողբի հարյուրամյակը պետք է փակված համարել և պահանջելու ու հաղթանակի հարյուրամյակի բացումն անել: