Իրավական 

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանին կտեղափոխվի հոգեբուժական հաստատություն

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանու նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն։ Մեղադրյալի պաշտպան Սեդրակ Մկրտչյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ իր պաշտպանյալին հոգեբուժական հաստատություն կտեղափոխեն նոյեմբերի 8-ին:

Մկրտչյանն ընդգծել է, որ քննության հետագա ընթացքի համար կարևոր է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, քանի որ միայն դրանից հետո պարզ կլինի պատանին մեղսունակ է, թե ոչ:

«Եզրակացությունից շատ բան է կախված՝ կոնկրետ ինքն ինչ վիճակում է գտնվել: Կարող է պարզվի, որ ինքը ֆիզիոլոգիական աֆեկտի մեջ է եղել, կամ ախտաբանական աֆեկտի մեջ է եղել»,- ասել է Մկրտչյանը՝ նշելով, որ եզրակացությունից է կախված նաև ցուցմունքների արժանահավատության հարցը:

 

Նույն շարքից