Տեսանյութեր Իրավական 

Ոստիկանների համագործակցության արդյունքում ապօրինի թմրամիջոց է հայտնաբերվել /տեսանյութ/

 

 

Օգոստոսի 24-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Արագածոտնի մարզային վարչությունների ծառայողների հետ համագործակցելով` Ոսկեվազ գյուղի բնակիչներից մեկի տան հարակից այգուց զննությամբ հայտնաբերել են կանեփանման 14 բույս, իսկ տան հետնամասից` նույն բույսի չորացված տերևներ: Ըստ տանտիրոջ` հայտանբերվածը կանեփ է, ինքն է աճեցրել իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն առգրավվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են:

 

 

 

 

Նույն շարքից