Իրավական 

Ոստիկանության հաղորդագրությունը՝ «Վերնիսաժի» մոտ կրակոցների դեպքի վերաբերյալ. Հարուցվել է քրեական գործ

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածեց «Վերնիսաժի» մոտ այսօր ցերեկը տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ:


Հաղորդագրությունում ասվում է.


«Մայիսի 17-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ կրակոցներ են հնչում:


Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետեւանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:


Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:


Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:


Նախաքննությունը շարունակվում է»:

Նույն շարքից