Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, մի քանի ամիս անց Ուկրաինայի մոտ մեկ միլիոն բանվորների սպասվում է լոկաուտ: Նրանք աշնանից աշխատավարձ չեն ստացել:
Այդ մասին հայտնել են Ուկրաինայի արդյունաբերողների ու գործարարների միությունից, նշելով որ տնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարությունը պետք է խթանի հայրենական արտադրությունն, այնինչ, Ուկրաինան ածխի, ապակու ու զինվորական հանդերձանքի մեծ մասը ներկրում է դրսից, ինչը հանգեցրել է երկրում գործազրկության աճին:
Նրանք ընդգծել են, որ ժողովուրդը ներկա իշխանությանն անվանում է լիկվիդացիոն խորհուրդ:
Գործարար Ալեքսանդր Օլեյնիկը հայտնել է, որ երկրում նվազել է ապակու արտադրությունը, աշխաատավորները չեն ստացել աշխատավարձ, ողբալի վիճակում է հայտնվել Ուկրաինայի ավիա արդյունաբերության ոլորտը:
Վերջում նրանք կոչ են արել ուկրաինական իշխանություններին պատասխանատվություն ցուցաբերել՝ խորհրդարանական կոալիցիայից պահանջելով վարչապետ Յացենյուկի հրաժարականը: