Միջազգային Հասարակություն 

Մի քանի ամսից Ուկրաինայի արդյունաբերությունը կանգ կառնի

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, մի քանի ամիս անց Ուկրաինայի մոտ մեկ միլիոն բանվորների սպասվում է լոկաուտ: Նրանք աշնանից աշխատավարձ չեն ստացել:

 

Այդ մասին հայտնել են Ուկրաինայի արդյունաբերողների ու գործարարների միությունից, նշելով որ տնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարությունը պետք է խթանի հայրենական արտադրությունն, այնինչ, Ուկրաինան  ածխի, ապակու ու զինվորական հանդերձանքի մեծ մասը ներկրում է դրսից, ինչը հանգեցրել է երկրում գործազրկության աճին:

 

Նրանք ընդգծել են, որ ժողովուրդը ներկա իշխանությանն անվանում է լիկվիդացիոն խորհուրդ:

Գործարար Ալեքսանդր Օլեյնիկը հայտնել է, որ երկրում նվազել է ապակու արտադրությունը, աշխաատավորները չեն ստացել աշխատավարձ, ողբալի վիճակում է հայտնվել Ուկրաինայի ավիա արդյունաբերության ոլորտը:

 

Վերջում նրանք կոչ են արել ուկրաինական իշխանություններին պատասխանատվություն ցուցաբերել՝ խորհրդարանական կոալիցիայից պահանջելով վարչապետ Յացենյուկի հրաժարականը:

 

 

 

 

 

Նույն շարքից