Ինչպես տեղեկացնում է tehnowar.ru լրատվական կայքը, Չինաստանի իշխանությունները նախատեսում են միավորել երկրի խոշոր նավթաարդյունաբերական ու նավթաքիմիական ընկերությունները՝ այսպիսով ցանկանալով ապահովել միջազգային մրցունակությունը:
Քննարկվող տարբերակներից է Չինաստանի ներքին շուկայում մրցակիցներ համարվող China National Petroleum Corp ու China Petroleum Corp ընկերությունների միավորումը միասնական կոնցեռնում:
Մեկ այլ տարբերակով նախատեսվում է միավորել China National Offshore Oil Corp ու Sinochem Group ըկերությունները:
Սակայն, նման գործողություններին զուգահեռ, Չինաստանը աշխատում է պահպանել նաեւ պետական սեկտորը:
Նավթի գների անկման պայմաններում նման խոշոր կոնցեռների ստեղծումը նպատակ է հետապնդում միջազգային նավթային շուկայում առավել մրցունակ դարձնել չինական ընկերություններին: