Հասարակություն Տնտեսություն 

Չինաստանը նախատեսում է միավորել խոշոր նավթային ընկերությունները

Ինչպես տեղեկացնում է tehnowar.ru լրատվական կայքը, Չինաստանի իշխանությունները նախատեսում են միավորել երկրի խոշոր նավթաարդյունաբերական ու նավթաքիմիական ընկերությունները՝ այսպիսով ցանկանալով ապահովել միջազգային մրցունակությունը:

 

Քննարկվող տարբերակներից է  Չինաստանի ներքին շուկայում մրցակիցներ համարվող China National Petroleum Corp ու  China Petroleum Corp ընկերությունների միավորումը միասնական կոնցեռնում:

 

Մեկ այլ տարբերակով նախատեսվում է միավորել China National Offshore Oil Corp ու Sinochem Group ըկերությունները:

Սակայն, նման գործողություններին զուգահեռ, Չինաստանը աշխատում է պահպանել նաեւ պետական սեկտորը:

 

Նավթի գների անկման պայմաններում նման խոշոր կոնցեռների ստեղծումը նպատակ է հետապնդում միջազգային նավթային շուկայում առավել մրցունակ դարձնել չինական ընկերություններին:

 

 

 

 

Նույն շարքից