Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Թել Աբյադ քաղաքի շուկայում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում առնվազն 13 զոհ կա: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի Պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Զոհերը խաղաղ բնակիչներ են, նրանց շարքերում երեխաներ կան:
Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց թիվն անցնում է 20-ը:
Պայթուցիկ սարքը պահված է եղել ավտոմեքենայի մեջ:
Թուրքական իշխանությունները կարծում են, որ ահաբեկչության ետևում կանգնած են քրդական ուժերը: