Հասարակություն 

Պայթյուն՝ սիրիական քաղաքում. Զոհվել է 13 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ

Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Թել Աբյադ քաղաքի շուկայում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում առնվազն 13 զոհ կա: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի Պաշտպանության նախարարության հայտարարությանը:

Զոհերը խաղաղ բնակիչներ են, նրանց շարքերում երեխաներ կան:

Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց թիվն անցնում է 20-ը:

Պայթուցիկ սարքը պահված է եղել ավտոմեքենայի մեջ:

Թուրքական իշխանությունները կարծում են, որ ահաբեկչության ետևում կանգնած են քրդական ուժերը:

Նույն շարքից