Խմբակցությունը դեռ չի քննարկել Երևանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածուին առաջադրելու հարցը: Այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Էդմոնդ Կիրակոսյանը:
Կիրակոսյանը նաև չպատասխանեց հարցին, թե ինչպես կվարվի ՀՀԿ-ն, եթե Երկիր Ծիրանին կամ ԵԼՔ խմբակցություններն ունենան իրենց թեկնածուները, արդյո՞ք Հանրապետականը կսատարի այդ թեկնածուին՝ հայտարարելով, որ քննարկումներից հետո միայն պարզ կլինի ՀՀԿ-ի դիրքորոշումը: