Քաղաքական 

Պարզ չէ ՀՀԿ-ն թեկնածու կունենա Երևանի քաղաքապետի համար, թե՝ ոչ

Խմբակցությունը դեռ չի քննարկել Երևանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածուին առաջադրելու հարցը: Այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Էդմոնդ Կիրակոսյանը:

Կիրակոսյանը նաև չպատասխանեց հարցին, թե ինչպես կվարվի ՀՀԿ-ն, եթե Երկիր Ծիրանին կամ ԵԼՔ խմբակցություններն ունենան իրենց թեկնածուները, արդյո՞ք Հանրապետականը կսատարի այդ թեկնածուին՝ հայտարարելով, որ քննարկումներից հետո միայն պարզ կլինի ՀՀԿ-ի դիրքորոշումը:

 

Նույն շարքից