Հայաստան Քաղաքական 

Պարզ չի, թե մինչև ուր կգնան Հայաստանի իշխանությունները և մինչև ուր կդիմադրեն Արցախի ներկայացուցիչերը. Քաղաքագետ

 

 

Փորձ է արվում լարվածության մի մասը Հայաստանից հանել և տեղափոխել Արցախ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ նշելով, որ դրա հետ կապված Հայաստանի  կողմից եղավ դրամաշնորհների հատկացում Արցախում դիտորդական առաքելություններ իրականացնող ՀԿ-ների համար, ինչը տեղի է ունենում առաջին անգամ․ «Այսինքն, երբեք Հայաստանը կասկածի տակ չի առել Արցախում եղած ընտրությունները, իսկ հիմա Հայաստանը փորձում է լծակներ օգտագործել տեղի ընտրությունները դիտարկելու համար։ Դրա հետ մեկտեղ եղավ ֆեյսբուքային կամ միգուցե մամուլային մենամարտ Վիտալի Բալասանյանի և Հայաստանի իշխանությունների միջև։ Այսպիսի զարգացումներ են ընթանում, և ճակատագիրը դեռևս անհայտ է, որովհետև պարզ չի, թե մինչև ուր կգնան Հայաստանի իշխանությունները և մինչև ուր կդիմադրեն Արցախի ներկայացուցիչերը»։

Քաղաքագետը նշել է, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանի ղեկավարությունը և Արցախի ղեկավարությունն ունեցել են նույն գենեզիսը․ «Հիմա Հայաստանում եկել է մի իշխանություն, որն այդ շարժման բնական շարունակությունը չի։ Իսկ Արցախում մնում են էլի արցախյան շարժման, իշխանության ղեկավարները։ Եվ այս առումով կա ճանաչողական, հայացքների տարբերություն, այսինքն, չկա ամբողջական հարմոնիա այս երկու ղեկավարությունների միջև»։

 

 

Նույն շարքից