Հասարակություն 

Պետրոս 1-ին և Մարիա Համիլթոնի սիրավեպի ողբերգական ավարտը

Թագավորական արքունիքում   Մարիա Համիլթոն  հայտվեց 1709թ, երբ 15 տարեկան էր: Բարետես, գեղեցիկ աղջկան թագուհին միանգամից նկատեց ու դարձրեց նրան իր ֆրեյլինը:

Մարիան աչքի էր ընկնում ուրախ և աշխույժ բնավորությամբ: Նա խորամանկ էր, խորաթափանց, հեռատես: Հենց այս հատկանիշներն էլ Մարիային դրդեցին վտանգավոր արկածախնդրության: Նա որոշեց դուր գալ թագավորին և նրա ջանքերը զուր չանցան: Թագավորը նկատեց նրան՝ տեսնելով նրա մեջ այնպիսի «շնորհքներ, որոնց առանց տարփանքի  հնարավոր չէր նայել»:

Եվ ահա մի օր նա հրավիրեց երիտասարդ նաժիստին իր սենյակ:  Մարիան դարձավ ռուսական ինքնակալի սիրուհին:Պետրոսը նրան միանգամից գրանցեց  «անկողնային ռեստրում»՝անձնական սիրուհիների ցուցակում...

Թագավորը չէր կարող «կշտանալ» իր նոր սիրուհուց: Նրա մեջ բռնկված կիրքը հանգիստ չէր տալիս նրան ոչ ցերեկը , ոչ գիշերը: Ամբողջ ժամանակը նա անցկացնում էր սիրուհու հետ , մոռանալով պետական գործերն ու օրինական կնոջը: Մարիան տոնում էր իր հաղթանակը, սակայն նրա երջանկությունը կարճատև էր, նա հաշվի չէր առել, որ թագավորը չափազանց անկայուն ու անհավատարիմ  է սիրային հարաբերություններում ...

Հասնելով ուզածին թագավորը արագ կորցրեց իր  հետաքրքրությունը երիտասարդ գեղեցկուհու նկատմամբ: Մարիան ամեն ինչ անում էր    թագավորի  բարեհաճությունը  վերադարձնելու  համար: Թվում էր սիրեցյալը դադարել էր  նկատել  նրան ...

Հուսահատված , Մարիան սկսեց «կարճել» գիշերները ուրիշ երկրպագուների հետ, որոնք միշտ կողքին էին ու սպասում էին հարմար առիթի: 
  Նրա ընտրյալը դարձավ Իվան Օռլովը՝ թագավորական « денщик»-ը...

Գեղեցիկ էր ու շատ սիրված Իվան Օռլովը: Մարիայի հանդեպ սերը փոխադարձ էր, սակայն, չգիտես ինչու չէր շտապում ամուսնության առաջարկություն անել նրան...

  
 Մարիա Համիլթոնը  կյանքով վճարեց  ոչ թե արտամուսնական կապի, այլ դեպքերի ընթացքը ճակատագրական եղան, և  նպաստեցին նրա կործանմանը . ամառային այգում շատրվանի մոտ գտել էին մահացած նորածնի մարմին...

 Իվան Օռլովը ընկերների հետ «քեֆի» մեջ էր ,ու մի քանի օր է նրան չէին գտնում: Եվ մեկը և մյուսը շատ վատ ազդեցին Պետրոս 1-ինի տրամադրության վրա, որն առանց այն էլ հակված էր զայրույթի ավերիչ բռնկումների: Եվ ահա, երբ Օռլովը վերադարձավ պալատ՝ իր անմիջական պարտականությունների կատարմանը ,նկատեց ,որ ցարը խիստ զայրացած է...

Միակ մեղքը ,որն այդ պահին զգաց Օռլովը, դա Մարիա   հետ կապն էր: Եվ  վախից ,առանց իմանալու ,թե ինչ ողբերգական հետևանքնըր կունենա Մարիայի համար , նա խոստովանեց թագավորին այդ կապի մասին...

Զարմացած  անկեղծության վրա , Պետրոս 1-ինը չշարունակեց հարցուփորձ անել նրանց կենակցության մասին , իսկ Օռլովը պատմեց նաև ,թե Մարիան շատ անգամ  թունավորելով «ազատվել » է   անցանկալի հղիություններից...

   Թագավորը հրամայեց անմիջապես իր մոտ բերել Մարիային...Նա սկզբում հերքեց  ամեն ինչ, երդվում էր, որ անմեղ է, սակայն չդիմանալով ճնշմանը,խոստովանեց ,որ Օռլովի հետ անառակ կյանքով է ապրել ու երեք անգամ ազատվել է անցանկալի հղիությունից...
Մանկասպանի հանդեպ Պետրոս 1-ինի ծայրահեղ  զայրացած էր: Նա հրամայեց Մարիային նետել զնդան , կտտանքների ենթարկել,  ընդ որում,  խոշտանգումներին  ներկա էր գտնվում անձամբ...
Հետաքննությունը տևեց չորս ամիս:
Մահապատիժը տեղի ունեցավ 1719թ մարտի 14-ին: Բոլորը, ընդ որում նաև դատապարտյալը,համոզված էին, որ վերջին պահին թագավորը ներում կշնորհի :
   Պետրոսը մոտեցավ Մարիային ու խնդրեց նրան աղոթել  երկրի վրա մնացող մեղավորների համար: Հետո նա համբուրեց Մարիային ու ինչ-որ բան շշնջաց  դահճին: Ամբոխը թեթևացած շունչ քաշեց ,մտածելով, որ թագավորը չեղյալ համարեց դատավճիռը: Սակայն դահիճը բարձրացրեց կացինն ու  կտրեց դատապարտյալի գլուխը....
   Պերտոս 1-ինը բարձրացրեց Մարիայի  կտրված  գլուխը,  համբուրեց, հրամայեց մնացած ներկաներին հիանալ նրա գեղեցկությամբ...

    Ինչու՞  Պետրոս 1-ինը կես տարի պահելով զնդանում, ներում չշնորհեց Մարիային: Ասում են, որ երեխան, որին խեղդամահ էր արել Մարիան, Պետրոս 1-ինից էր: Իմանալով այս գաղտնիքը նա չկարողացավ ներել իր որդուն սպանողին:

Մահապատժից հետո սպասուհու գեղեցիկ գլուխը թագավորի հրամանով վեց տարի պահեցին ապակե տարայում,սպիրտի մեջև մի քանի շաբաթ  այդ գլուխը մնաց  Եկատերինայի ննջասենյակում՝ որպես«նախազգուշացում»...

Նույն շարքից