Թագավորական արքունիքում Մարիա Համիլթոն հայտվեց 1709թ, երբ 15 տարեկան էր: Բարետես, գեղեցիկ աղջկան թագուհին միանգամից նկատեց ու դարձրեց նրան իր ֆրեյլինը:
Մարիան աչքի էր ընկնում ուրախ և աշխույժ բնավորությամբ: Նա խորամանկ էր, խորաթափանց, հեռատես: Հենց այս հատկանիշներն էլ Մարիային դրդեցին վտանգավոր արկածախնդրության: Նա որոշեց դուր գալ թագավորին և նրա ջանքերը զուր չանցան: Թագավորը նկատեց նրան՝ տեսնելով նրա մեջ այնպիսի «շնորհքներ, որոնց առանց տարփանքի հնարավոր չէր նայել»:
Եվ ահա մի օր նա հրավիրեց երիտասարդ նաժիստին իր սենյակ: Մարիան դարձավ ռուսական ինքնակալի սիրուհին:Պետրոսը նրան միանգամից գրանցեց «անկողնային ռեստրում»՝անձնական սիրուհիների ցուցակում...
Թագավորը չէր կարող «կշտանալ» իր նոր սիրուհուց: Նրա մեջ բռնկված կիրքը հանգիստ չէր տալիս նրան ոչ ցերեկը , ոչ գիշերը: Ամբողջ ժամանակը նա անցկացնում էր սիրուհու հետ , մոռանալով պետական գործերն ու օրինական կնոջը: Մարիան տոնում էր իր հաղթանակը, սակայն նրա երջանկությունը կարճատև էր, նա հաշվի չէր առել, որ թագավորը չափազանց անկայուն ու անհավատարիմ է սիրային հարաբերություններում ...
Հասնելով ուզածին թագավորը արագ կորցրեց իր հետաքրքրությունը երիտասարդ գեղեցկուհու նկատմամբ: Մարիան ամեն ինչ անում էր թագավորի բարեհաճությունը վերադարձնելու համար: Թվում էր սիրեցյալը դադարել էր նկատել նրան ...
Հուսահատված , Մարիան սկսեց «կարճել» գիշերները ուրիշ երկրպագուների հետ, որոնք միշտ կողքին էին ու սպասում էին հարմար առիթի:
Նրա ընտրյալը դարձավ Իվան Օռլովը՝ թագավորական « денщик»-ը...
Գեղեցիկ էր ու շատ սիրված Իվան Օռլովը: Մարիայի հանդեպ սերը փոխադարձ էր, սակայն, չգիտես ինչու չէր շտապում ամուսնության առաջարկություն անել նրան...
Մարիա Համիլթոնը կյանքով վճարեց ոչ թե արտամուսնական կապի, այլ դեպքերի ընթացքը ճակատագրական եղան, և նպաստեցին նրա կործանմանը . ամառային այգում շատրվանի մոտ գտել էին մահացած նորածնի մարմին...
Իվան Օռլովը ընկերների հետ «քեֆի» մեջ էր ,ու մի քանի օր է նրան չէին գտնում: Եվ մեկը և մյուսը շատ վատ ազդեցին Պետրոս 1-ինի տրամադրության վրա, որն առանց այն էլ հակված էր զայրույթի ավերիչ բռնկումների: Եվ ահա, երբ Օռլովը վերադարձավ պալատ՝ իր անմիջական պարտականությունների կատարմանը ,նկատեց ,որ ցարը խիստ զայրացած է...
Միակ մեղքը ,որն այդ պահին զգաց Օռլովը, դա Մարիա հետ կապն էր: Եվ վախից ,առանց իմանալու ,թե ինչ ողբերգական հետևանքնըր կունենա Մարիայի համար , նա խոստովանեց թագավորին այդ կապի մասին...
Զարմացած անկեղծության վրա , Պետրոս 1-ինը չշարունակեց հարցուփորձ անել նրանց կենակցության մասին , իսկ Օռլովը պատմեց նաև ,թե Մարիան շատ անգամ թունավորելով «ազատվել » է անցանկալի հղիություններից...
Թագավորը հրամայեց անմիջապես իր մոտ բերել Մարիային...Նա սկզբում հերքեց ամեն ինչ, երդվում էր, որ անմեղ է, սակայն չդիմանալով ճնշմանը,խոստովանեց ,որ Օռլովի հետ անառակ կյանքով է ապրել ու երեք անգամ ազատվել է անցանկալի հղիությունից...
Մանկասպանի հանդեպ Պետրոս 1-ինի ծայրահեղ զայրացած էր: Նա հրամայեց Մարիային նետել զնդան , կտտանքների ենթարկել, ընդ որում, խոշտանգումներին ներկա էր գտնվում անձամբ...
Հետաքննությունը տևեց չորս ամիս:
Մահապատիժը տեղի ունեցավ 1719թ մարտի 14-ին: Բոլորը, ընդ որում նաև դատապարտյալը,համոզված էին, որ վերջին պահին թագավորը ներում կշնորհի :
Պետրոսը մոտեցավ Մարիային ու խնդրեց նրան աղոթել երկրի վրա մնացող մեղավորների համար: Հետո նա համբուրեց Մարիային ու ինչ-որ բան շշնջաց դահճին: Ամբոխը թեթևացած շունչ քաշեց ,մտածելով, որ թագավորը չեղյալ համարեց դատավճիռը: Սակայն դահիճը բարձրացրեց կացինն ու կտրեց դատապարտյալի գլուխը....
Պերտոս 1-ինը բարձրացրեց Մարիայի կտրված գլուխը, համբուրեց, հրամայեց մնացած ներկաներին հիանալ նրա գեղեցկությամբ...
Ինչու՞ Պետրոս 1-ինը կես տարի պահելով զնդանում, ներում չշնորհեց Մարիային: Ասում են, որ երեխան, որին խեղդամահ էր արել Մարիան, Պետրոս 1-ինից էր: Իմանալով այս գաղտնիքը նա չկարողացավ ներել իր որդուն սպանողին:
Մահապատժից հետո սպասուհու գեղեցիկ գլուխը թագավորի հրամանով վեց տարի պահեցին ապակե տարայում,սպիրտի մեջև մի քանի շաբաթ այդ գլուխը մնաց Եկատերինայի ննջասենյակում՝ որպես«նախազգուշացում»...