Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության զարգացմանն առնչվող հարցեր:
Պուտինի խոսքով՝ երկու երկրների տնտեսությունների զարգացման համար պայմաններ է ստեղծում նաև ԵՏՄ-ն։
«Մենք տեսնում ենք արդեն մեր շատ գործընկերներից տնտեսական միությունների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ առաջարկներ, նրանք ցանկություն են հայտնում համագործակցել Եվրասիական միության հետ տարբեր ձևաչափերով»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Նազարբաևը վստահեցրել է ՌԴ նախագահին, որ Ղազախստանը «եղել և մնում է Ռուսաստանի ամենամոտ հուսալի հարևանը»։ Նազարբաևը նաև փաստել է ԵՏՄ-ի զարգացումը: «Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ընդգծել է նա։