Քաղաքական Միջազգային 

Պուտինը և Նազարբաևը քննարկել են ԵՏՄ-ի զարգացմանն առնչվող հարցեր

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության զարգացմանն առնչվող հարցեր:

Պուտինի խոսքով՝ երկու երկրների տնտեսությունների զարգացման համար պայմաններ է ստեղծում նաև ԵՏՄ-ն։

«Մենք տեսնում ենք արդեն մեր շատ գործընկերներից տնտեսական միությունների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ առաջարկներ, նրանք ցանկություն են հայտնում համագործակցել Եվրասիական միության հետ տարբեր ձևաչափերով»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Նազարբաևը վստահեցրել է ՌԴ նախագահին, որ Ղազախստանը «եղել և մնում է Ռուսաստանի ամենամոտ հուսալի հարևանը»։ Նազարբաևը նաև փաստել է ԵՏՄ-ի զարգացումը: «Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ընդգծել է նա։

Նույն շարքից