Հասարակություն 

Ջոն Լենոնին սպանած Մարկ Դեյվիդ Չեպմենը 8-րդ անգամ մերժվել է վաղաժամկետ պայմանական ազատման հարցում

Ջոն Լենոնին սպանած Մարկ Դեյվիդ Չեպմենը 8-րդ անգամ մերժվել է վաղաժամկետ պայմանական ազատման հարցում, գրում է Daily News-ը։


«Հանձնաժողովը կարծում է, որ չեք կարող մնալ ազատության մեջ՝ առանց օրենքը կրկին խախտելու», - ասված է վաղաժամկետ-պայմանական ազատման հարցերով հանձնաժողովի եզրակացությունում։


Բանտարկյալի ազատմանը դեմ է արտահայտվել նաև սպանված երգչի այրին՝ Յոկո Օնոն։ Նա ասել է, որ մտահոգվում է իր և Լենոնի որդիների համար,  նաև անհանգստություն է հայտնել Չեպմենի կյանքի համար, որը կարող է վտանգի ենթարկվել երգչի զայրացած երկրպագուների կողմից:

 

 

Նույն շարքից