Ջոն Լենոնին սպանած Մարկ Դեյվիդ Չեպմենը 8-րդ անգամ մերժվել է վաղաժամկետ պայմանական ազատման հարցում, գրում է Daily News-ը։
«Հանձնաժողովը կարծում է, որ չեք կարող մնալ ազատության մեջ՝ առանց օրենքը կրկին խախտելու», - ասված է վաղաժամկետ-պայմանական ազատման հարցերով հանձնաժողովի եզրակացությունում։
Բանտարկյալի ազատմանը դեմ է արտահայտվել նաև սպանված երգչի այրին՝ Յոկո Օնոն։ Նա ասել է, որ մտահոգվում է իր և Լենոնի որդիների համար, նաև անհանգստություն է հայտնել Չեպմենի կյանքի համար, որը կարող է վտանգի ենթարկվել երգչի զայրացած երկրպագուների կողմից: