Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը խնդրել է Բեռլինի հանդիպումը չշփոթել «նորմանդական ձեւաչափի» հետ

Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների օգոստոսի 24-ին նախատեսված հանդիպումը «նորմանդական ձեւաչափի» հանդիպում չի  հանդիսանում, դա զուգահեռ գործընթաց է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Դա նորմանդական ձեւաչափ չէ, այլ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ղեկավարների եռակողմ հանդիպում, եւ մենք իհարկե սեւեռուն հետեւում ենք դրա նախապատրաստմանը եւ ուշադիր կհետեւենք, թե ինչպես կավարտվի»,-ասել է նա լրագրողներին` մեկնաբանելով առաջիկա հանդիպումը, փոխանցում է Ինտերֆաքսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեռլինում օգոստոսի 24-ին տեղի կունենա Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը, առանց Ռուսաստանի նախագահի մասնակցության:

Նույն շարքից