Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների օգոստոսի 24-ին նախատեսված հանդիպումը «նորմանդական ձեւաչափի» հանդիպում չի հանդիսանում, դա զուգահեռ գործընթաց է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Դա նորմանդական ձեւաչափ չէ, այլ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ղեկավարների եռակողմ հանդիպում, եւ մենք իհարկե սեւեռուն հետեւում ենք դրա նախապատրաստմանը եւ ուշադիր կհետեւենք, թե ինչպես կավարտվի»,-ասել է նա լրագրողներին` մեկնաբանելով առաջիկա հանդիպումը, փոխանցում է Ինտերֆաքսը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեռլինում օգոստոսի 24-ին տեղի կունենա Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը, առանց Ռուսաստանի նախագահի մասնակցության: