Առնվազն 64 մարդու կյանք խլած Կեմերովի «Зимняя вишня» սուպերմարկետի հրդեհը հնարավոր է` բռնկվել է էլեկտրական լարերի սխալ մոնտաժի արդյունքում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ հնարավոր սխալ մոնտաժի արդյունքում լարերը չեն դիմացել հոսանքի բարձր լարմանը, ինչի արդյունքում էլ հրդեհ է բռնկվել:
Այս պահին քննարկվում են այլ վարկածներ ևս, այդ թվում՝ միտումնավոր հրդեհելը: Սակայն, վերջին վարկածն առաջնային չէ:
Դեռ հայտնի չէ նաև, թե որտեղից է սկսվել ողբերգական ելքով հրդեհը: Այն կամ ծնվել է մանկական խաղահրապարակներից կամ կինոթատրոններից մեկում: