Հասարակություն 

Ռուսաստանում առնվազն 64 մարդու կյանք խլած հրդեհի նախնական պատճառները

Առնվազն 64 մարդու կյանք խլած Կեմերովի «Зимняя вишня» սուպերմարկետի հրդեհը հնարավոր է` բռնկվել է էլեկտրական լարերի սխալ մոնտաժի արդյունքում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ հնարավոր սխալ մոնտաժի արդյունքում լարերը չեն դիմացել հոսանքի բարձր լարմանը, ինչի արդյունքում էլ հրդեհ է բռնկվել:

Այս պահին քննարկվում են այլ վարկածներ ևս, այդ թվում՝ միտումնավոր հրդեհելը: Սակայն, վերջին վարկածն առաջնային չէ:

Դեռ հայտնի չէ նաև, թե որտեղից է սկսվել ողբերգական ելքով հրդեհը: Այն կամ ծնվել է մանկական խաղահրապարակներից  կամ կինոթատրոններից մեկում:

 

Նույն շարքից