Հասարակություն 

Ռուսաստանում պայմանագրային զինծառայող է մահացել զորավարժանքի ընթացքում

Մուրմանսկի մարզի Կանդալակշսկի շրջանում զորավարժանքի ընթացքում պայմանագրային զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ուժային մարմիններում իր աղբյուրին։

«Ընթացել են զորավարժանքներ։ Մեկ զինծառայող է մահացել հրազենային վնասվածքից»,-ասել է աղբյուրը:

Նրա խոսքերով դեպքը տեղի է ունեցել զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում: Բժիշկները փորձել են փրկել նրան, սակայն վնասվածքը մահացու է եղել:

Նույն շարքից