2014 թվականի հունվարի 31-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 13-րդ նիստը, որտեղ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումների հիման վրա շարունակվել են Հայեցակարգի նախնական տարբերակի վերաբերյալ քննարկումները:
Նիստը նախագահել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների հետ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ սույն թվականի փետրվարի 6-7-ը նախատեսված հանդիպումների ձեւաչափը եւ աշխատանքային գրաֆիկը:
Հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանը եւ Գեւորգ Դանիելյանը ներկայացրել են Հանձնաժողովին ուղղված մասնագիտական առաջարկների վերաբերյալ եզրակացությունները: