Քաղաքական 

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում շարունակվել են Հայեցակարգի նախնական տարբերակի քննարկումները

2014 թվականի հունվարի 31-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 13-րդ նիստը, որտեղ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումների հիման վրա շարունակվել են Հայեցակարգի նախնական տարբերակի  վերաբերյալ քննարկումները:

Նիստը նախագահել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների հետ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ սույն թվականի փետրվարի 6-7-ը նախատեսված հանդիպումների ձեւաչափը եւ աշխատանքային գրաֆիկը:

Հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանը եւ Գեւորգ Դանիելյանը ներկայացրել են Հանձնաժողովին ուղղված մասնագիտական առաջարկների վերաբերյալ եզրակացությունները:

Նույն շարքից