Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ քննարկումները շարունակվում են. հունիսի 5-ին և 6-ին Երևանում քննարկում կկայանա կուսակցությունների հետ: Այս մասին տեղեկացanq ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերի բաժնից:
Քննարկումը կազմակերպվում է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) աջակցությամբ:
Բացման խոսքով հանդես կգան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ղեկավար տիկին Դագմար Բոթը: Ելույթներով հանդես կգան ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ու հանձնաժողովի անդամներ Հրայր Թովմասյանը և Վարդան Պողոսյանը:
Մայիսի 20-ին մեկնարկել են հանրային քննարկումները, որոնց մասակցել են իրավաբաններ, քաղաքագետներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձիք: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մասնակցել է սահմանադրական բարեփոխումների թեմայով մասնագիտական քննարկման Փաստաբանների պալատի անդամների հետ: