Քաղաքական Իրավական 

Սահմանադրական բարեփոխումների փաթեթը կքննարկվի կուսակցությունների հետ

Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ քննարկումները շարունակվում են. հունիսի 5-ին և 6-ին Երևանում քննարկում կկայանա կուսակցությունների հետ: Այս մասին տեղեկացanq  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերի բաժնից:

 

Քննարկումը կազմակերպվում է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) աջակցությամբ:

 

Բացման խոսքով հանդես կգան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)  ղեկավար տիկին Դագմար Բոթը: Ելույթներով հանդես կգան ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ու հանձնաժողովի անդամներ Հրայր Թովմասյանը և Վարդան Պողոսյանը:

 

Մայիսի 20-ին մեկնարկել են հանրային քննարկումները, որոնց մասակցել են իրավաբաններ, քաղաքագետներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձիք: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մասնակցել է սահմանադրական բարեփոխումների թեմայով մասնագիտական քննարկման Փաստաբանների պալատի անդամների հետ:

 

Նույն շարքից