Ֆրանսիացի սևամորթ ռեփեր Նիկ Կոնրադը պետք է 5,6 հազար դոլար տուգանք վճարի տեսահոլովակի համար, որում կոչ է անում սպանել սպիտակամորթ մարդկանց: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ռեփերին մեղավոր են ճանաչել բռնության և ռասսայական ատելություն հրահրելու մեջ: Ուշադրության կենտրոնում հայտնված տեսանյութում առևանգում են սպիտակամորթ տղամարդու, ծեծի ենթարկում, ապա կախում:
Կատարման մեջ նաև խոսվում է սպիատակամորթ երեխաների սպանության մասին:
Կոնրադը հայտարարել է, որ բողոքարկելու է որոշումը՝ նշելով, որ այդ կերպ ցանկացել է խոսել ռասիզմից բխող խնդիրների մասին՝ փոխելով դերերը: