Հասարակություն 

Սևամորթ ռեփերը երգի մեջ կոչ է արել սպանել սպիտակամորթ մարդկանց

Ֆրանսիացի սևամորթ ռեփեր Նիկ Կոնրադը պետք է 5,6  հազար դոլար տուգանք վճարի տեսահոլովակի համար, որում կոչ է անում սպանել սպիտակամորթ մարդկանց: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ռեփերին մեղավոր են ճանաչել բռնության և ռասսայական ատելություն հրահրելու մեջ: Ուշադրության կենտրոնում հայտնված տեսանյութում առևանգում են սպիտակամորթ տղամարդու, ծեծի ենթարկում, ապա կախում:

Կատարման մեջ նաև խոսվում է սպիատակամորթ երեխաների սպանության մասին:

Կոնրադը հայտարարել է, որ բողոքարկելու է որոշումը՝ նշելով, որ այդ կերպ ցանկացել է խոսել ռասիզմից բխող խնդիրների մասին՝ փոխելով դերերը:

 

  • 132
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    134
    Shares

Նույն շարքից