Հասարակություն 

Վաղինակ Շուշանյանը կոչ արեց հեռանալ Բաղրամյանից ու գնալ ազատության հրապարակ

«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն այս պահին Ազատության հրապարակում խոհեմության կոչ արեց ցուցարարներին ու հորդորեց հեռանալ Բաղրամյանից ու գնալ Ազատության հրապարակ:

Նրա խոսքերով, ներկայումս ցուցարարների շարքերում հայտնվել են սադրիչներ, որոնք փորձում են շիկացնել իրավիճակը:
Վերջիններիս նպատակն է պայքարը տեղափոխել քաղաքական ուղի, որը խիստ դատապարտելի է:

Վերջում նա ավելացրեց, որ ընկերների հետ  Ազատության հրապարակում կմշակեն գործողությունների հետագա ընթացքը:

 

Նույն շարքից