«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն այս պահին Ազատության հրապարակում խոհեմության կոչ արեց ցուցարարներին ու հորդորեց հեռանալ Բաղրամյանից ու գնալ Ազատության հրապարակ:
Նրա խոսքերով, ներկայումս ցուցարարների շարքերում հայտնվել են սադրիչներ, որոնք փորձում են շիկացնել իրավիճակը:
Վերջիններիս նպատակն է պայքարը տեղափոխել քաղաքական ուղի, որը խիստ դատապարտելի է:
Վերջում նա ավելացրեց, որ ընկերների հետ Ազատության հրապարակում կմշակեն գործողությունների հետագա ընթացքը: