Հասարակություն 

Վան Գոգն իր կտրած ականջը տվել է հասարակաց տան հավաքարարին

Հայտնի է դարձել,  կնոջ անունը, ում աշխարհահռչակ նկարիչ Վան Գոգը տվել է իր կտրած ականջը: Այս մասին հայտնում է The Art Newspaper-ը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է Գաբրիել Բերլատյե անունով ֆերմերի դստերը:

Վան Գոգն իր ականջը կտրել է 1888 թվականին Առլեի հասարակած տներից մեկում: Նախկինում ենթադրվում էր, որ նա իր ականջը տվել է մարմնավաճառներից մեկին: Սակայն պարզվում է, որ հայտնի նկարիչն իր ականջը տվել է Գաբրիելա Բերլատյե անունով մի 18-ամյա  աղջկա, ով հավաքարար է աշխատել հասարակաց տանը:

Թե ինչ հարաբերություններ են ունեցել նկարիչն ու երիտասարդ աղջիկը, հայտնի չէ, բայց այն, որ նրանք շատ հաճախ են հանդիպել,  փաստ է:

Նույն շարքից