Հայտնի է դարձել, կնոջ անունը, ում աշխարհահռչակ նկարիչ Վան Գոգը տվել է իր կտրած ականջը: Այս մասին հայտնում է The Art Newspaper-ը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է Գաբրիել Բերլատյե անունով ֆերմերի դստերը:
Վան Գոգն իր ականջը կտրել է 1888 թվականին Առլեի հասարակած տներից մեկում: Նախկինում ենթադրվում էր, որ նա իր ականջը տվել է մարմնավաճառներից մեկին: Սակայն պարզվում է, որ հայտնի նկարիչն իր ականջը տվել է Գաբրիելա Բերլատյե անունով մի 18-ամյա աղջկա, ով հավաքարար է աշխատել հասարակաց տանը:
Թե ինչ հարաբերություններ են ունեցել նկարիչն ու երիտասարդ աղջիկը, հայտնի չէ, բայց այն, որ նրանք շատ հաճախ են հանդիպել, փաստ է: