Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցի հարցի քննությունը:
Այսօր պետք է քննության առարկա լինի նաև Բաբայանի ձերբակալության հարցը:
Հիշեցնենք, որ ձերբակալության հարցը պետք է քննության առարկա լիներ դեռ երեկ, սակայն երեկվա դատական նիստը չկայացավ, քանի որ դատարանը չէր ապահովել Բաբայանի ներկայությունը:
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել են դատարանի մոտ և իրենց աջակցությունն են հայտնում Բաբայանին: Այստեղ են նաև ՎԵՏՕ շարժման ներկայացուցիչները: