Իրավական Հասարակություն Տեսանյութեր 

ՎԵՏՕ-ն կրկին դատարանի մոտ է՝ իր աջակցությունը հայտնելու Արսեն Բաբայանին /տեսանյութ/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Այսօր պետք է քննության առարկա լինի նաև Բաբայանի ձերբակալության հարցը:

Հիշեցնենք, որ ձերբակալության հարցը պետք է քննության առարկա լիներ դեռ երեկ, սակայն երեկվա դատական նիստը չկայացավ, քանի որ դատարանը չէր ապահովել Բաբայանի ներկայությունը:

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել են դատարանի մոտ և իրենց աջակցությունն են հայտնում Բաբայանին: Այստեղ են նաև ՎԵՏՕ շարժման ներկայացուցիչները:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից