Աշխարհում վերջին 25 տարվա ընթացքում սպանվել է 2297 լրագրող, ովքեր զբաղվել են պատերազմների, հեղափոխությունների, սպանությունների և կոռուպցիայի լուսաբանմամբ: Այս մասին գրում է Gazeta.ru կայքը՝ հղում անելով The Independent-ին:
Լրագրողների միջազգային ֆեդերացիայի հաշվետվության համաձայն, լրագրողների սպանության հետ կապված իրավիճակը տարեց տարի վատանում է: Նշվում է, որ 2006 թվականի վիճակագրությունը վատթարագույնն է եղել՝ 155 սպանված լրագրող:
Առավել վտանգավոր երկիր է համարվում Իրաքը, որտեղ վերջին 25 տարում սպանվել է 309 լրագրող: Երկրորդ տեղում է Ֆիլիպինները. սպանվել է 146 լրագրող: Երրորդ տեղում է Մեքսիկան. 120 լրագրող է սպանվել: