Հասարակություն 

Վերջին 25 տարվա ընթացքում սպանվել է մոտ 3000 լրագրող

Աշխարհում վերջին 25 տարվա ընթացքում սպանվել է 2297 լրագրող, ովքեր զբաղվել են պատերազմների, հեղափոխությունների, սպանությունների և կոռուպցիայի լուսաբանմամբ: Այս մասին գրում է Gazeta.ru կայքը՝ հղում անելով The Independent-ին:

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի  հաշվետվության համաձայն, լրագրողների սպանության հետ  կապված իրավիճակը տարեց տարի վատանում է: Նշվում է, որ 2006 թվականի  վիճակագրությունը վատթարագույնն է եղել՝ 155 սպանված լրագրող:

Առավել վտանգավոր երկիր է համարվում Իրաքը, որտեղ վերջին 25 տարում սպանվել է 309 լրագրող: Երկրորդ տեղում է Ֆիլիպինները. սպանվել է 146 լրագրող: Երրորդ տեղում է Մեքսիկան. 120  լրագրող է սպանվել:

Նույն շարքից