Քաղաքական 

Վրաստանը պետք է ակտիվացնի վրաց-ադրբեջանա- թուրքական ռազմական հարաբերությունները. Վրաստանի պաշտպանության նախարար

Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները Թբիլիսիում կայացած բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն են հատկացրել Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ձևաչափով համագործակցությանը: Այդ մասին տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մայիսի 29-ին հայտարարել է Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ  համատեղ անցկացված ճեպազրույցի ժամանակ, որը երկօրյա այցով գտնվում է Վրաստանում: 

 

«Այդ համագործակցությունը կծառայի մեր զինված ուժերի հզորացմանը և տարածաշրջանի անվտանգության ապահովմանը»,-ասել Է նա, ընդգծելով, որ արդեն առկա Է երեք երկրների համագործակցության հաջող օրինակը խողովակաշարերի անվտանգության ապահովման հարցում: 

 

«Այդ հարաբերությունները կարող են ակտիվացվել»,-ընդգծել Է Ալասանիան: Նա նաև ուշադրություն Է դարձրել երկկողմ ռազմական համագործակցության վրա, ընդգծելով, որ Վրաստանն ու Ադրբեջանը նման համագործակցության հաջող փորձ ունեն, և այն կշարունակվի նաև առաջիկայում:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր հերթին ընդգծել Է, թե գոհ Է վրաց-ադրբեջանական համագործակցությունից, և հույս Է հայտնել, որ այն կշարունակվի Էլ ավելի բարձր մակարդակով: «Մենք հույս ունենք խորացնել այդ համագործակցությունը»,-ասել Է նա:

 

Հասանովն ասել Է, որ Ադրբեջանը կարող Է հետաքրքրվել վրացական ռազմական տեխնիկայի գնմամբ: Այդ կապակցությամբ նա նշել Է, որ այցելելու Է  ռազմական տեխնիկա արտադրող «Դելտա» ձեռնարկություն և ծանոթանալու Է  թողարկվող արտադրանքին:

 

Նույն շարքից