Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները Թբիլիսիում կայացած բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն են հատկացրել Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ձևաչափով համագործակցությանը: Այդ մասին տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մայիսի 29-ին հայտարարել է Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ համատեղ անցկացված ճեպազրույցի ժամանակ, որը երկօրյա այցով գտնվում է Վրաստանում:
«Այդ համագործակցությունը կծառայի մեր զինված ուժերի հզորացմանը և տարածաշրջանի անվտանգության ապահովմանը»,-ասել Է նա, ընդգծելով, որ արդեն առկա Է երեք երկրների համագործակցության հաջող օրինակը խողովակաշարերի անվտանգության ապահովման հարցում:
«Այդ հարաբերությունները կարող են ակտիվացվել»,-ընդգծել Է Ալասանիան: Նա նաև ուշադրություն Է դարձրել երկկողմ ռազմական համագործակցության վրա, ընդգծելով, որ Վրաստանն ու Ադրբեջանը նման համագործակցության հաջող փորձ ունեն, և այն կշարունակվի նաև առաջիկայում:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր հերթին ընդգծել Է, թե գոհ Է վրաց-ադրբեջանական համագործակցությունից, և հույս Է հայտնել, որ այն կշարունակվի Էլ ավելի բարձր մակարդակով: «Մենք հույս ունենք խորացնել այդ համագործակցությունը»,-ասել Է նա:
Հասանովն ասել Է, որ Ադրբեջանը կարող Է հետաքրքրվել վրացական ռազմական տեխնիկայի գնմամբ: Այդ կապակցությամբ նա նշել Է, որ այցելելու Է ռազմական տեխնիկա արտադրող «Դելտա» ձեռնարկություն և ծանոթանալու Է թողարկվող արտադրանքին: