Վրացական ընդիմադիր Rustavi2 հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը հեռուստահաղորդավարի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ցենզուրայից դուրս հայտարարություններից հետո: Այս մասին հայտնել է հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:
Գվարամիան հայտարարել է, որ հեռուսաալիքի աշխատակիցների համար վտանգ կա, թե նրանք կարող են հարձակման ենթարկվել այն ցուցարարների կողմից, ովքեր դուրս են եկել ակցիայի: Նա կոչ է արել Վրաստանի ՆԳՆ-ին պաշտպանել լրագրողներին:
Հեռուստաալիքը կվերսկսի հեռարձակումը, երբ աշխատակիցների անվտանգությունն ապահովված լինի:
Ավելի վաղ հեռուստաալիքով տեղի ունեցածը դատապարտել էին երկրի նախագահն ու վարչապետը: