Տեսանյութեր Քաղաքական Բարի օր 

Վրաստանի վարչապետը՝ վրացական հեռուստաալիքով Պուտինին ու նրա մորը հայհոյելու մասին /տեսանյութ/

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ ընդիմադիր Rustavi2 հեռուստաալիքի հաղորդավար Գերոգի Գաբունիայի ցենզուրայից դուրս հայտարարությունները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, սադրանք են ու միտված են երկրում անկայունություն ստեղծելուն:

«Այն, ինչ մենք այսօր տեսանք, զզվելի սադրանք է և փորձ՝ ապակայունացնելու մեր երկրի դրությունը: Սա անընդունելի է», -գրել է Բախտաձեն թվիթերյան իր էջում:

Rustavi2 հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, թե անընդունելի է ուղիղ եթերում հայհոյելը, չնայած ինքը կիսում է լրագրողի դիրքորոշումը:

 

Նույն շարքից