ԱՄՆ նախագահ Օբաման կոչ է արել Շոտլանդիայի բնակիչներին դեմ քվեարկել Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն: Այս հայտարարությունը ԱՄՆ նախագահն արել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հետ տված ասուլիսի ժամանակ:
«Մենք ունենք մեծ ցանկություն, որպեսզի մեր մերձավոր դաշնակիցը մնա ուժեղ, վստահելի, միասնական և էֆֆեկտիվ գործընկեր»,-ընդգծել է Օբաման: ԱՄՆ նախագահի համոզմաբ՝ Շոտլանդիայի բնակիչները կանեն «Ճիշտ ընտրություն» և կմնան Մեծ Բրիտանիայի կազմում: Բացի այդ Օբաման ընդգծել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմում մնալու կարևորության մասին:
Հիշեցնենք, որ հանրաքվեն պետք է կայանա այս տարվա սեպտեմբերի 18-ին, որի ժամանակ 4 միլիոն ընտրողներ կորոշեն արդյոք Շոտլանդիան կմնա Մեծ Բրիտանիայի կազմում, թե կանկախանա: