Քաղաքական 

Օբաման շոտլանդացիներին կոչ է արել մնալ Մեծ Բրիտանիայի կազմում

ԱՄՆ  նախագահ Օբաման կոչ է արել Շոտլանդիայի բնակիչներին դեմ քվեարկել   Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն: Այս հայտարարությունը ԱՄՆ նախագահն արել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի  հետ տված ասուլիսի ժամանակ:

 

«Մենք ունենք մեծ ցանկություն, որպեսզի մեր մերձավոր դաշնակիցը  մնա ուժեղ, վստահելի, միասնական և էֆֆեկտիվ գործընկեր»,-ընդգծել է Օբաման: ԱՄՆ նախագահի համոզմաբ՝ Շոտլանդիայի բնակիչները կանեն «Ճիշտ ընտրություն» և կմնան Մեծ Բրիտանիայի կազմում: Բացի այդ Օբաման ընդգծել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմում  մնալու կարևորության մասին:   

 

Հիշեցնենք, որ հանրաքվեն պետք է կայանա այս տարվա սեպտեմբերի 18-ին, որի ժամանակ  4 միլիոն ընտրողներ կորոշեն արդյոք Շոտլանդիան կմնա Մեծ Բրիտանիայի կազմում, թե կանկախանա:

 

Նույն շարքից