ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում 17 մարդ սպանած 19-ամյա Նիկոլաս Քրուզը քննիչներին հայտնել է պատճառները, որոնք իրեն ստիպել են այդ քայլին գնալ, հայտնում է ABC News-ը:
Նա հայտարարել է, որ ինչ-որ ձայներ է լսել գլխում, որոնք իրեն հրահանգներ են տվել գնալ այդ հանցագործությանը:
Հիշեցնենք, որ Փարքլենդում 17 մարդու կյանք խլած հրաձգությունը տեղի ունեցավ փետրվարի 14-ին: Դրա հեղինակը դպրոցի նախկին աշակերտ է: