Հասարակություն 

Ֆլորիդայի դպրոցում 17 մարդ սպանած երիտասարդը հայտնել է, թե ինչու է այդ քայլին գնացել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում 17 մարդ սպանած 19-ամյա Նիկոլաս Քրուզը քննիչներին հայտնել է պատճառները, որոնք իրեն ստիպել են այդ քայլին գնալ, հայտնում է ABC News-ը:

Նա հայտարարել է, որ ինչ-որ ձայներ է լսել գլխում, որոնք իրեն հրահանգներ են տվել գնալ այդ հանցագործությանը:

Հիշեցնենք, որ Փարքլենդում 17 մարդու կյանք խլած հրաձգությունը տեղի ունեցավ փետրվարի 14-ին: Դրա հեղինակը դպրոցի նախկին աշակերտ է:

Նույն շարքից