Քաղաքական Միջազգային 

​ԵՄ-ն կերկարաձգի հակառուսական պատժամիջոցները

Եվրոպական Միությունը պատրաստվում է կես տարով երկարաձգել հակառուսական պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է Handelsblatt պարբերականը՝ հղում անելով ԵՄ-ի ղեկավարությունից իր աղբյուրներին, հայտնում է  РИА Новости լրատվական գործակալությունը:

Պարբերականի տվյալներով՝ ԵՄ-ն նման քայլի դիմում է իբրև Արևելյան Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացը արագացնելու նպատակով:

Եվրոպական Միության ներկայացուցիչները պնդում են, որ իբրև Ռուսաստանի Դաշնությունն անհրաժեշտ չափով չի իրականացնում Մինսկի համաձայնագրի պայմանները՝ չնայած երկրի արևելքում հաստատված հրադադարի ռեժիմին:

Հակառուսական պատժամիջոցների երկարաձգման մասին համապատասխան որոշումը հավանաբար պաշտոնապես կկայացվի դեկտեմբերի 18-ին կայանալիք ԵՄ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը մշտապես հայտարարել է, որ որևէ առնչություն չունի ներուկրաինական հակամարտության հետ և կողմ է ճգնաժամի անհապաղ կարգավորմանը:

Նույն շարքից