Եվրոպական Միությունը պատրաստվում է կես տարով երկարաձգել հակառուսական պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է Handelsblatt պարբերականը՝ հղում անելով ԵՄ-ի ղեկավարությունից իր աղբյուրներին, հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:
Պարբերականի տվյալներով՝ ԵՄ-ն նման քայլի դիմում է իբրև Արևելյան Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացը արագացնելու նպատակով:
Եվրոպական Միության ներկայացուցիչները պնդում են, որ իբրև Ռուսաստանի Դաշնությունն անհրաժեշտ չափով չի իրականացնում Մինսկի համաձայնագրի պայմանները՝ չնայած երկրի արևելքում հաստատված հրադադարի ռեժիմին:
Հակառուսական պատժամիջոցների երկարաձգման մասին համապատասխան որոշումը հավանաբար պաշտոնապես կկայացվի դեկտեմբերի 18-ին կայանալիք ԵՄ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը մշտապես հայտարարել է, որ որևէ առնչություն չունի ներուկրաինական հակամարտության հետ և կողմ է ճգնաժամի անհապաղ կարգավորմանը: